Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Aravot.am-ը հայտնում է, որ հոկտեմբերի 21-ին Բուդաղյանների գործով հերթական դատական նիստն էր Գորիսում: Տեսաձայնային ժապավենի դիտումը և լսումն ավարտելուց հետո հարցաքննվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ տուժող Լորետա Բարսեղյանը:
«Նա ասաց, որ ինքը որպես կին, որպես մայր ջանքեր է գործադրել ողբերգությունը կանխելու համար, սակայն չի կարողացել, որի արդյունքում արձանագրվեց 1 մահ և 2 վիրավոր: Տիկին Բարսեղյանը կոչով դիմեց 2 կողմերին` լինել խաղաղ, լարվածություն չստեղծել, որովհետև բոլորն էլ ապրում են Գորիսում: Տիկին Բարսեղյանն այնուհետև ներկայացրեց 2013 թ հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցածը, ինչ ինքը տեսել է:
Լորետա Բարսեղյանին լսելուց հետո Բուդաղյանների շահերի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը հարցեր ուղղեց նրան: Նա մասնավորապես հարցրեց` քանի տեսախցիկ կա իրենց տանը և դրանք որտեղ են տեղադրված, Լորետան գիտի՞ արդյոք, որ տեսախցիկներից մեկը ուներ ձայնագրելու հնարավորություն, ձեր ամուսնու ննջասենյակի պատուհանները որ կողմն են նայում և այլն»,- գրում է կայքը:
Ձայնագրությունը՝ Aravot.am-ում