Ահա, որպեսզի պատկերացնենք ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ:
• Կարմիր սլաքներով նշված է ռուս-ուկրաինական սահմանը,
• Կարմի գծով նշված է ռուսական զորքերի առաջխաղացման մոտավոր շրջանը՝ սահմանից 40-60 կմ,
• Ներքևի կարմիր գիծը՝ ռուսական առաջխաղացումը Ղրիմից,
• Կապույտ եռանկյունիներում Դնեպրի ձախափնյակն է,
• Կիևի մոտի աստղիկը՝ ռուսական դեսանտը Կիևի խոշոր օդանավակայանում:
Ռուսները ձգտում են ամենից առաջ տիրել ԴՆԵՊՐԻ ՁԱԽԱՓՆՅԱԿԻՆ, ինչպես նաև իրենց իշխանությունը հաստատել ԿԻԵՎՈՒՄ: Դրանից հետո պլան մաքսիմումը՝ դուրս գալ Լվով-Օդեսսա բնագիծ, պլան մինիմումը՝ պահել Դնեպրի ձախափնյակը և Կիևը:
Առայժմ դատելով ըստ ամենայնի, ռուսական ծրագիրը ԳՈՐԾՈՒՄ Է, թեև ամեն ինչ ամենևի էլ այնպես չէ, որ ռուսական զորքերն առաջանում են ինչպես շքերթում: Միաժամանակ, սակայն, մյուս կողմից էլ ուկրաինական բանակն է սպասածից թույլ դիմադրում, իսկ շատ զինվորականներ էլ ուղղակի ԼՈՒՐՋ ՄՈՏԻՎԱՑԻԱ ՉՈՒՆԵՆ իրենց մահացու վտանգի ենթարկելու հանուն Արևմուտքի և Զելենսկու:
Մհեր Հակոբյան
Ռազմական փորձագետ