կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 16:37
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 27-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև։
 
Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
 
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
 
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
 
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։