կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 13:27
Քաղաքական

ՀՀԿ-ականները հարգանքի տուրք են մատուցել Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

ՀՀԿ-ականները հարգանքի տուրք են մատուցել Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

Փետրվարի 18-ին լրանում է Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ  հերոս  Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 116-ամյակը։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականի եւ Բեռլինի գրավման հերոս ,հայազգի ականավոր մարշալի հուշարձանին։

Մարշալ Բաբաջանյանը մասնակցել է Սմոլենսկի պաշտպանությանը, Ելնայի օպերացիային, Կուրսկի հերոսական ճակատամարտին և Բեռլինի գրավմանը։
 
«Անուրանալի է հայ ժողովրդի զավակների ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։ Մարշալ Բաբաջանյանին ամենադիպուկ բնորոշումը տվել է ԽՍՀՄ մարշալ, Մեծ Հաղթանակի խորհրդանիշ Գեորգի Ժուկովը։

Խոսելով Բեռլինի գրավման պատասխանատուներից Համազասպ Բաբաջանյանի մասին՝ Հաղթանակի մարշալն ասել է. «Այդ հայը վստահաբար կկատարի առաջադրանքը։ Նա վախ չունի, հնարամիտ է և օժտված»։ 

Հայ ժողովրդի պանծալի զավակ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը բացվել է 2016-ի մայիսի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և ասնակցությամբ։

Հավերժ փառք Մեծ Հայրենականի հերոսներին»,-նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: