|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վաղը՝ ժամը 17:00-ին, Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում սկսվելու է հերթական խայտառակ դատավարությունը՝ խոսք ասելու (այլ ոչ թե արարք կատարելու) մեղադրանքով:
Այս դատավարության առանձնահատկությունն այն է, որ դատախազությունը հնարել է քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրել է վստահորդիս։ Ըստ մեղադրանքի՝ վստահորդս վարչապետին պարտադրել է հրաժարական տալ՝ 44-օրյա պատերազմում նրա պատճառով մեր կրած ծանր պարտության համար։
Վստահորդս՝ ՌԴ քաղաքացի Արսեն Միրիջանյանը, ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, և հիմա նրան 301.1 հոդվածով դատում են պարտության թիվ մեկ պատասխանատուին հրաժարական տալու «պարտադրանքի» համար։
Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան