Սա այն գործը չէր, որով դատախազությունը պետք է մոտեցում փոխեր․ Ռուբեն Մելիքյան
Ես կարող եմ ասել մի բան, որը փաստն է, վերջին առնվազն 4 տարիների ընթացքում քրեկան գործեր քննող որևէ դատավոր չի եղել, որ ոչ միայն անձեռնմխելիության հարց բարձրացվի՝ մեղադրանքի մասով, այլև կալանքի հարց բարձրացվի, այստեղ ամենակասկածելին այն է, թե ինչ ժամանակամիջոցում այս որոշումը կայացվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Բորիս Բախշիյանի դեմ քրգործին։