|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Փետրվարի 7-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք: Կատարվել է 4803 թեստավորում, առողջացել՝ 2349 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի։
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588 դեպք, որոնցից 352 985-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 951 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8097 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1555 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 12 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 783 288 թեստավորում։