|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 12-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2402 նոր դեպք: Կատարվել է 7243 թեստավորում, առողջացել՝ 4610 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 404 805 դեպք, որոնցից 370 272-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 807 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8157 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1569 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 14 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 819 020 թեստավորում։