Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո սկսված լայնամասշտաբ ձերբակալությունները շարունակվում են:
Ըստ AA-ի՝ Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 42 մարդու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Տարբեր հասցեներով իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է նրանցից 35-ը, մյուսներին գտնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ձերբակալությունների ընթացքում նաև իրականացվել են խուզարկություններ, սակայն հայտնաբերված իրերի մասին տեղեկություն չի հաղորդվում: