Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Թուրքիայում քուրդ անջատողականներին աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է 735 մարդ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն` իրականացվել են մի շարք կանխարգելիչ գործողություններ 1999 թ. փետրվարի 15-ին «ահաբեկիչների» պարագլուխ Աբդուլլահ Օջալանին ձերբակալելու և Թուրքիային արտահանձնելու տարելիցի կապակցությամբ ցույցեր կազմակերպելու և մարտի 31-ին նախատեսվող ՏԻՄ ընտրություններից առաջ քաոս հրահրելու մեջ մեղադրվող Քրդական բանվորական կուսակցության և Քրդական համայնքների միության աջակիցների դեմ:
Իրականացված գործողության ընթացքում բերման է ենթարկվել 685 կասկածյալ, իսկ ցույցեր կազմակերպող 50 անձ ձերբակալվել է: Ըստ cumhuriyet.com.tr կայքի` կասկածյալների մոտից առգրավվել են տարբեր տեսակի զենք-զինամթերք և պայթուցիկ նյութեր:
735 մարդուց 61-ին ձերբակալելու վճիռ է կայացվել, 226-ն ազատ է արձակվել, իսկ 448-ի վերաբերյալ լսումները դեռևս շարունակվում են:
Նշենք, որ երեկ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ շուտով Թուրքիայում ՔԲԿ-ից ոչ մի բան չի մնալու: