Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ է տալու Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում հարց ուղղվեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
«Երբ բանակցությունները կլինեն այն փուլում, որ կխոսվի սահմանների բացման մասին, անպայման այդ վերլուծությունները կկատարվեն, համապատասխան մարմինները գուցե ունենան այդ վերլուծությունները, թե ինչ է տալու սահմանի բացումը: Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել. բնականաբար, սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան փակ լինելը: Դա անվիճելի է: Այն տնտեսական ակտիվությունը, այն ապրանքների շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Լրագրողի դիտարկմանը, որ թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան, հատկապես՝ գյուղատնտեսությունը կտուժի, Բադասյանն ասաց. «Եթե դա դիտում ենք որպես ռիսկ, ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ սահմաններով ապրե՞նք: Երբեք չփորձենք սահմանների բացման մասին խոսե՞լ: Բնականաբար, խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում, ի՞նչ է, վախերո՞վ ապրենք»: