Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանի երկայնքով շարժական սահմանակետերի տեղադրումը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ ծառայության իրավասության շրջանակներում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովը խոսել է հայ-ադրբեջանական սահմանների խնդրի մասին:
«Մեր կողմից, մենք մեկ անգամ չէ, որ մեկնաբանել ենք իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մեկ անգամ ևս շեշտեմ, որ Ռուսաստանը առաջնահերթ ուշադրություն է դարձնում այս թեմային և շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել `ուղղված սահմանային վեճի լուծմանը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայման իրականացման խնդիրներից մեկը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, ինչպես նաև՝ կողմերի փոխադարձ վստահության պակասը: Մենք կարծում ենք, որ սահմանին կայուն դեէսկալացիա կարող է ապահովվել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքների անհապաղ մեկնարկով `դրա հետագա սահմանազատմամբ: Ռուսաստանը կողմ է այդ գործընթացի շուտափույթ մեկնարկին»:
Հավելենք, սակայն, որ այսօր արդեն ռուս զինծառայողները գտնվում են ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Իսկ ՀՀ ՊՆ հաղորդագրության համապատասխան՝ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով:
Հիշեցնենք, որ ռուս սահմանապահների տեղակայման առաջարկն արել էր Փաշինյանը։