կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 22:48
Հասարակություն

Հայաստանում նշվել է Հնդկաստանի Երիտասարդության ազգային օրը

Հայաստանում նշվել է Հնդկաստանի Երիտասարդության ազգային օրը

Երիտասարդության ազգային օրը, որը նաև հայտնի է որպես Վիվեկանանդա Ջայանտի, Հնդկաստանում  նշվում է  Սվամի Վիվեկանանդայի ծննդյան օրը՝ հունվարի 12-ին:

1984 թվականին Հնդկաստանի կառավարությունն այս օրը հռչակեց որպես Երիտասարդության ազգային օր։ 1985 թվականից ի վեր ամեն տարի միջոցառումը նշվում է մեծ շուքով։

Սվամի Վիվեկանանդան հնդիկ հումանիստ մտածող, կրոնական բարենորոգիչ ու հասարակական գործիչ էր։ 19-րդ դարի վերջին արևմտյան աշխարհին ծանոթացրեց հնդկական վեդանտայի և յոգայի հետ։ Նա այն առանցքային գործիչներից էր, ում ջանքերի շնորհիվ հինդուիզմը համաշխարհային կրոնի կարգավիճակ ստացավ:

Սույն թվականի հունվարի 12-ին «Հայ-Հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ, երիտասարդության ազգային օրը տոնեց Երևանում՝ Հնդկական մշակութային կենտրոնում։ Ծրագրին ներկա էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը, փոխդեսպան Տեջաս Պագարը, դեսպանատան աշխատակիցներ, հայ և հնդիկ ուսանողներ, ինչպես նաև հնդկական մշակույթի սիրահարներ։

Ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր Սվամի Վիվեկանանդայի կյանքի և գործունեության մասին, անցկացվեց ակտիվ քննարկում հնդկական կրոնափիլիսոփայական համակարգի շուրջ։ Սվամի Վիվեկանանդայի ուսմունքի, ազգային մտածողության, համաշխարհային եղբայրակցության և հանդուրժողականության գաղափարների շուրջ խոսեցին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը և «Հայ-Հնդկական բարեկամություն» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ Ռանանջայ Անանդը։