կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 21:30
Հասարակություն

Ինչպե՞ս վարվել Ադրբեջան կոչվածի հետ

Ինչպե՞ս վարվել Ադրբեջան կոչվածի հետ

Այս աշխարհի հզորներին որևէ բան սովորեցնելը բավականին անշնորհակալ գործ է, էլ չասենք, որ դրանից նրանք նույնիսկ նեղանում են: Առանց որևէ մեկին ինչ-որ բան սովորեցնելու մտադրության, փորձենք տեսականորեն, շատ կարճ վերլուծել մեր տարածքում արդեն 14 ամիս ընթացող իրադարձությունները և նորից կարճ, ռացիոնալ և գործնական լուծում առաջարկել:

Հայկական կողմի համար վաղուց պարզ էր, որ Ադրբեջան կոչված կազմավորման հարևանությամբ այլևս ապրել, գոյատևել հնարավոր չէ: Դրանում մենք ավելի համոզվեցինք, երբ մեր դեմ սկսված արշավանքին միացավ Թուրքիան՝ իր հետ բերելով սիրիական ու ասիական անապատներից հավաքած ծայրահեղական թափթփուկներին:

Այժմ հայկական կողմի համար հստակ ու պարզ է. Ադրբեջան կոչված արհեստական կառույցը պետք է լուծարվի:

Հիմա փորձենք այս ամենը դիտարկել մեր հարևան երկու խոշոր տերությունների՝ Ռուսաստանի և Իրանի տեսանկյունից՝ օգտագործելով մաթեմատիկայում հայտնի հակադարձ ենթադրության մեթոդը: Ընդունենք այս ամենը ինչ-որ ելքով ավարտվել է, մենք դուրս ենք եկել նախապատերազմյան դիրքեր և ինչ-որ պայմանավորվածությունների ենք եկել Ադրբեջան կոչվածի հետ: Արդյո՞ք այդ դեպքում թուրքական ոտքը հեռանալու է Ադրբեջանից: Արդյո՞ք ադդրբեջան կոչված արհեստական կառույցը, որը հատուկ ստեղծվել է տարածաշրջանը մշտական լարվածության մեջ պահելու և տեղաբնիկ էթնիկ խմբերին կլանելու ու թուրքացնելու նպատակով, հանգստանալու է և տարածաշրջանում տևական խաղաղություն է տիրելու:

Շատ կարճ ասենք՝ իհարկե ոչ, չի' հեռանալու: Թուրքիան հեռանալու համար չէ, որ մուտք է գործել Հարավային Կովկաս: Նա եկել է շատ հեռահար նպատակներով՝ շարժվել հյուսիս, հարավ և արևելք: Իհարկե՝ Ադրբեջան կոչվածը չի հանգստանալու: Չի' հանգստանալու նաև նրա ավագ եղբայրը` Թուրքիան, չի' հանգստանալու, քանի դեռ կա Ադրբեջան կոչվածը:

Հե'նց ադրբեջանի առկայությունն է, որ անընդհատ գրգռում է Թուրքիայի պանթուրանական ախորժակը: Այս պարզ բանը անկասկած շատ լավ հասկանում են նաև մեր հարևան տերությունները:

Հանդուրժելու՞ են արդյոք մեր երկու հարևանները իրենց համար մեծ ու կործանարար վտանգներ պարունակող ախոյանի ներկայությունը տարածաշրջանում: Կարծում ենք՝ ոչ, չե'ն հանդուրժելու: Նրանք էլ գալու են նույն եզրահանգմանը, ինչ որ մենք՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐԵԼ: Պետք է լուծարել, որովհետև Ադրբեջանի առկայության պարագայում Հարավային Կովկասում և ընդհանրապես տարածաշրջանում որևէ խաղաղության կամ կայունության մասին խոսք լինել չի կարող:

Մնացածը` կամքի, վճռականության և մի փոքր էլ ժամանակի հարց է:

Գագիկ Սարգսյան

«Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար