Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 17:56
Քաղաքական

Գորիս-Կապան ճանապարհը «Մեղրիի միջանցք» կոչվածի մի հատվածն էր, որ կորցրինք․ Թադևոս Ավետիսյան

Սյունիքի ճանապարհի այս հատվածի վրա թուրք-ադրբեջանական տանդեմը կարող էր իր նույն կառույցները կառուցել և վերցնել իր տիրապետության տակ հենց նոյեմբերի 9-ին, չարեց մի պարզ պատճառով՝ ավելորդ խնդիրներ էր ունենալու: Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ, տնտեսագետ  Թադևոս Ավետիսյանը։

«Մեկ տարի անց ՀՀ-ն կառուցեց ճանապարհ, անունը դրեց՝ այլընտրանք և սահուն կերպով զիջեց։ Սրանով հեռահար նպատակ կա․ ի վերջո, առաջին փուլը «Մեղրիի միջանցքի» իրենք իրագործել են։ Պարզ սխեմա է գործում՝ թմրեցնում են, կտրում են, անցնում են առաջ։ Խաղաղության օրակարգը, որ բերվել է, դրա ներքո հանգիստ բացում են ճանապարհը, որպեսզի թուրք-ադրբեջանական օրակարգը առաջ մղվի»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորի խոսքի անրամասները՝ տեսանյութում։