կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 17:12
Աշխարհ

ԱՄՆ-ը Սենատը մտորում է` ինչպե՞ս վարվել Բելառուսի և Ադրբեջանի հետ

ԱՄՆ-ը Սենատը մտորում է` ինչպե՞ս վարվել Բելառուսի և Ադրբեջանի հետ

Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ` ԱՄՆ Սենատում քննարկումներ են տեղի ունեցելԵվրոպայի և ԱՄՆ-ի եվրասիական համագործակցության վերաբերյալ: Քննարկման թեմաներից մեկը եղել է Ադրբեջանի և Բելառուսի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը. հայտնում է УНИАН-ը:

 

Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Քրիս Մերֆին նշել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար մեծ ճանապարհ ունի անցնելու` հաշվի առնելով երկրում կայացած նախագահական ընտրությունները: Սակայն երկիրը իր էներգետիկ ռեսուրսներով կարող է վստահելի գործընկեր լինել:

 

Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը, խոսելով Ադրբեջանը և Բելառուսի մասին, ասել է. « Մենք ոչ մի երկրի չենք ստիպում Եվրաատլանտյան կազմակերպության անդամ դառնալ, դա մեր սկզբունքը չէ: Որոշումը պետք է կայացնեն երկրների առաջնորդները, սակայն պարզ է, որ Լուկաշենկոն այն առաջնորդը չէ, որը երկիրը կտանի դեպի Եվրոպա:

 

Ադրբեջանում հետաքրքրված են Արևմուտքի հետ համագործակցությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի չզոհաբերենք մեր արժեքները և անհանգստությունը՝ ուղղված այնտեղ ժողովրդավարությունը զարգացնելուն»:

 

Վիլսոնը նաև նշել է, որ երկարաժամկետ դիվանագիտության առումով «ԵՄ-ն պետք է մտածի այն մասին, որ Բելառուսը և Ադրբեջանը Վիլնյուսից դուրս չմնան»: