կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-07 13:34
Աշխարհ

Ղազախստանում ձերբակալվել է 3 հազար ապստամբ, կա 26 զոհ

Ղազախստանում ձերբակալվել է 3 հազար ապստամբ, կա 26 զոհ

Ղազախստանի իրավապահ մարմինները անկարգությունների ժամանակ հատուկ գործողությունների ժամանակ սպանել են 26 մարդու, եւս 18-ը վիրավորվել են. հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել ավելի քան 3 հազար ցուցարար։

«Ներկայումս ավելի քան 3 հազար մարդ կալանավորվել է, 26-ը լիկվիդացվել է, 18-ը՝ վիրավորվել»,- մեջբերում է «Ինտերֆաքս»-ը երկրի ՆԳՆ հաղորդագրությունը։

Երկրում հսկողության տակ են վերցվել քաղաքային և շրջանային ակիմատների (Ղազախստանի շրջանային գործադիր մարմին, շրջանային պետական կառավարում), ոստիկանության բաժանմունքների բոլոր շենքերը։

«Խաբար 24»-ը հաստատել է ՆԳՆ-ի ավելի վաղ հայտարարված տեղեկությունն այն մասին, որ անկարգությունների ժամանակ սպանվել է անվտանգության 18 աշխատակից։ Եվս 748 ոստիկան և Ազգային գվարդիայի սպա վիրավորվել են։

Հեռուստաալիքը հայտնել է նաեւ Ալմաթիում տիրող իրավիճակի մասին։ Հեռուստաալիքի հաղորդավարի խոսքով՝ Ալմաթիում կրակոցները շարունակվել են ողջ գիշեր, իսկ առավոտյան առանձին կրակոցներ են լսվել։ «Հանրապետության հրապարակում մի խումբ ծայրահեղականներ բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը, կան զոհեր, մահացածների դիերն ընկած են հենց փողոցում»,- հավելել է նա։

Ղազախստանի գլխավոր դատախազությունը նախօրեին հայտարարել է անկարգությունների, ինչպես նաև ահաբեկչական ակտերի կատարման վերաբերյալ քրեական գործեր հարուցելու մասին։ Հանցագործներին սպառնում է ցմահ ազատազրկում՝ քաղաքացիությունից զրկելով։