|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը «հայտնի կլանի հերթական զոհն էր»։
Ի պատասխան դիտարկմանը, թե` ո՞ւմ նկատի ունի` «հայտնի կլան» ասելով, Հովհաննիսյանը խորհուրդ տվեց հարցնել Արթուր Բաղդասարյանին, Արտաշես Գեղամյանին, Հայկ Բաբուխանյանին, Վիկտոր Դալլաքյանին, «ովքեր հայտնի մարդուն ժամանակին մեղադրել են սպանությունների մեջ»:
Հովհաննիսյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի մատնանշած գաղջ մթնոլորտը ստեղծվել է ոչ թե ԶԼՄ-ների միջոցով, այլ այն պատճառով, որ մարտի 1-ի ոճրագործությունը եւ մի շարք այլ սպանություններ չբացահայտվեցին: Քաղաքագետը հայտարարեց, որ ժամանակին Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մատնացույց է արել, թե նա մարդասպան է, Արտաշես Գեղամյանն էլ ասել է, որ իրեն ուզում են սպանել։