կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 23:59
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն անհապաղ կփորձի կարգավորել Ղազախստանում իրավիճակը

Նիկոլ Փաշինյանն անհապաղ կփորձի կարգավորել Ղազախստանում իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ:

«Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում։