Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ քննարկել է համաշխարհային օրակարգի մի շարք ընթացիկ հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Ուկրաինայում և Ղազախստանում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի՝ հեռախոսազրույցներից հետո։
Սալիվանն ու Քալընը «կարծիքներ են փոխանակել մի շարք տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Ղազախստանում տիրող իրավիճակի շուրջ»։ Նրանք համակարծիք են եղել «Բոսնիա և Հերցեգովինայում կայունության և միասնության պահպանման կարևորության, ինչպես նաև Կովկասում իրավիճակի դեէսկալացիայի և նորմալացման ուղղությամբ աշխատելու հարցում»: Սալիվանը նաև «նշել է Եթովպիայում հակամարտությունը դադարեցնելու ջանքերին աջակցելու հրատապ անհրաժեշտությունը»:
Բացի դրանից՝ կողմերը «քննարկել են դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցված շարունակական ջանքերը» Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ և ընդգծել դիվանագիտական մոտեցման կարևորությունը՝ տարածաշրջանում լարվածությունը կանխելու համար։
Անցյալ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մի քանի առաջարկներ արեց Ռուսաստանին և Ուկրաինային «լարվածությունը թուլացնելու» համար միջնորդ լինելու վերաբերյալ։