կարևոր
1006 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-01 21:40
Տարածաշրջան

Իրանում ոսկու խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել․ ԶԼՄ

Իրանում ոսկու խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել․ ԶԼՄ

Իրանի իշխանությունները հաստատել են Իրանի արևելքում ոսկու հանքաքարի խոշոր հանքավայրի հայտնաբերումը։ Այս մասին հաղորդում է Fars-ը:

Նշվում է, որ խոսքը Հարավային Խորասանում գտնվող Շադանի ոսկու հանքավայրի մասին է։

«Շադանի շրջանում ոսկու երակի հաստատված պաշարները գնահատվում են 61 միլիոն տոննա»,-ասվում է հրապարակման մեջ:

Նշված ծավալից 7,95 միլիոնը ոսկի պարունակող օքսիդային հանքաքարն է, իսկ մնացած 53,1 միլիոնը՝ ոսկի պարունակող սուլֆիդային հանքաքարը։

Այս ցուցանիշները թույլ են տալիս Շադանի հանքը դասել Իրանի՝ ոսկու պաշարներով հարուստ խոշորագույն հանքերի շարքին։