|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում, ուր քննարկվում էր «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Սակայն նրա ելույթը չէր վերաբերում օրակարգային քննարկվող հարցին: Փոստանջյանը սկսեց խոսել Ստեփանակերտում ծեծի ենթարկված ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի մասին` ասելով, որ պատգամավորները պետք է հանդես գան դատապարտող հայտարարությամբ:
Արձագանքեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը` ասելով, որ ԼՂՀ-ն ինքնուրույն պեություն է, և պետք չէ Հայաստանի ԱԺ ամբիոնից կոչեր անել ուղղված ԼՂ Հանրապետությանը:
«ԼՂՀ-ն ունի իրավապահ համակարգ, և ես համոզված եմ, որ ԼՂՀ իրավապահ մարմինները կքննարկեն ու կորոշեն` ինչ է եղել: Մենք ո՞վ ենք, որ էստեղից դասեր տանք ԼՂ Հանրապետությանը: ԼՂՀ-ն ունի ընտրված նախագահ, պառլամենտ, իշխանություն և իրավապահ համակարգ, որն էլ կորոշի»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալը: