կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 15:10
Քաղաքական

Թշնամու դասերը. Անդրանիկ Թևանյան

Թշնամու դասերը. Անդրանիկ Թևանյան

Ալիևը ցույց է տալիս, թե ինչպես պետք է պահի պետության ղեկավարը թշնամու բանակը ոչնչացնելուց ու պատերազմը հաղթելուց հետո։

Ցույց է տալիս, որ ոչ թե պետք էր կոմպլեքսավորվել ու վախենալ սեփական հաղթանակից, այլ տեր կանգնել դրան։

Պատկերացնո՞ւմ եք մի վիճակ, երբ հաղթանակից հետո Ալիևը քարոզեր, թե բա Շուշին ու Հադրութը հայկական են, պետք է դրանք վերադարձնել հայերին, քանզի ոչմիթիզհողականությունը սխալ է, և Ահմեդ բեյը լավ չի ապրելու, քանի դեռ Շուշին հայկական չի դարձել։ Պատկերացնո՞ւմ եք մի վիճակ, երբ Ադրբեջանում առաջադեմ համարվի Ղարաբաղը հայերին հանձնելու գաղափարը։ Իզուր մի՛ պատկերացրեք, նման բան հնարավոր չէ։ Ադրբեջանցիք այդքան հիմար չեն, որ իրենց հաղթանակը համարեն ողբերգություն։

Եվ ընդհանրապես, աշխարհում կա՞ մի պետություն, որն այնքան անտեր թողնի սեփական հաղթանակն ու ծնի այնպիսի ղեկավար, որը թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով։

Հ․Գ․ Նոր տարին մեզ մոտ կգա այն ժամանակ, երբ քաղաքական ազգ դառնանք։ Դրա այլընտրանքը թուրքի քիսաչի դառնալն է։

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր