կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 13:36
Տնտեսական

Գրավատները գիտե՞ն ինչ սպասվում. 20.000 ՀՀ դրամից ավելի վարկերը՝ անկանխիկ ձևով

Գրավատները գիտե՞ն ինչ սպասվում. 20.000 ՀՀ դրամից ավելի վարկերը՝  անկանխիկ ձևով
Գրավատուն
Այս հաստատությունները հիմնականում մարդկանց ոսկու գրավի դիմաց արագ վարկեր տրամադրողներն են: Գրավատնից օգտվելու ամենակարևոր շարժառիթը, դա կանխիկ փող ստանալն է: Գրավատնից օգտվում են նրանք, ովքեր.
- շտապ փողի կարիք ունեն և կապ չունի օրվա որ ժամն է,
- բանկերում վարկային ժամկետանց պարտքեր ունեն և չեն կարող գնալ բանկերի դուռը ծեծել,
- ովքեր ունեն հաշիվներ, բայց դրանք հարկադիրի կալանքի տակ են և անկանխիկ գործարքների հնարավորություն չունեն և այդպես շարունակ:
Եթե գրավատունը 20.0 հազար դրամից ավելի վարկերը պետք է տրամադրի անկանխիկ եղանակով, էլ ո՞վ կգնա գրավատուն: Գրավատները գիտե՞ն ինչ սպասվում:
ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է նոյեմբերի 17-ին: Ըստ այդ նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասի՝ գրավատների կողմից 20000 ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով:
 
Արմեն Գրիգորյան
Տնտեսագետ, ՀՅԴ անդամ