Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Լուսահոգի» էդմոնը
Մի պատգամավոր կար «լուսահոգի»՝ «Լուսավոր Հայաստան» բարձրագոչ անունը կրող կուսակցապետ։ Իրեն միամիտ լոռեցու տեղ դրած, բայց վանքի հավերն ուտող։ Անունը՝ Էդմոն։ Ազգանունը՝ Մարուքյան։
Սա նախորդ իշխանությունների մոտ եվրոհաճախորդ էր աշխատԸմ։ Սկզբում սրան մեծամասնականով պատգամավոր շինեցին սարքեցին՝ փորձելով միամիտ լոռեցիներին համոզել, որ առանձին վերցրած մեկ մարզում, առանձին վերցրած մեկ մարզի մեկ քաղաքում, առանձին վերցրած մեկ մարզի մեկ քաղաքի մեկ մեծամասնական ընտրատարածքում ժողովրդավարություն կա (համարյա՝ «Ապագա կա ապագա»–ի պես մի բան)։
Հետո Էդմոնի միջոցով հավաքվեց հաճախորդաց հարեմ։ Անունը դրեցին «Ելք» ու մտցրեցին։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այնքան պատռեց կոկորդն ու մարմնի այլ մասերը, որ ինքն էլ հայտնվեց «Մուտք» «Ելք» դաշինքում ու դարձավ պատգամավոր՝ Մարուքյան Էդմոնի գնացքի «պասաժիրի» կարգավիճակում՝ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամի կողքը։
Հետո Նիկոլը, հաճախորդական գինը բարձրացնելու նպատակով, «դուրս ընգավ» «Ելք»–ից ու որպես շուստրի գեղցի՝ հաջողացրեց վարչապետ դառնալ։
Էդմոնը, որպես նախկինների հավատարիմ շուն հաճախորդ դիմադրում էր Նիկոլի վարչապետությանը, բայց «հեղափոխությունն անց 5» դարձավ թունդ հեղափոխական (ի տարբերություն ԲՀԿ–ի, որը «հեղափոխությունից 5 պակաս» էր դարձել թունդ հեղափոխական՝ ջրեր ուղարկելով)։
Նիկոլի վարչապետությունից հետո ահագին ջրեր հոսեցին իր ու Էդմոնի արանքում։ Էդմոնը պատրաստ էր տրվել, բայց Նիկոլին ավելորդ ուտող բերան պետք չէր, և նա արտահերթ խորհրդարանականին մասնակցեց առանց իր նախկին կոլեգայի։ Ի վերջո երկուսով պայմանավորվեցին, որ 2018–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Լուսահոգի Լուսավոր Հայաստանը» կհայտնվի ԱԺ–ում։
«Լուսահոգին» հայտնվեց խորհրդարանում, բայց սկսեց խաղեր տալ։ Հետո եղավ Սասուն Միքայելյանի չափալախը։ Էդմոնը մի քիչ սպառնԸմ էր, բայց հետո տուզիակացավ ու 44–օրյա պատերազմից, խայտառակ պարտությունից հետո ծառայություններ մատուցեց Նիկոլին՝ հաճախորդության հերթական հայտը ներկայացնելով։
Էդմոնի չարչարանքներն իզուր չանցան։ Նա ստացավ իր փայ «ոսկորը»։ Նիկոլը ցույց տվեց Էդմոնին իր իրական տեղը և գինը՝ հանելով Հ1–ի «տռաս»։
Հաճախորդաց շաբաթօրյակ
Էդմոն Մարուքյանը, Վանաձորի վերջին ընտրություններում 3–տոկոսանոց մարած աբլիգացիա դառնալուց հետո, Հանրայինի եթերում ծաղրածուի դեր է կատարում՝ մասնակցելով ռուսական նախագծի վատ կրկնօրինակը հիշեցնող տափակ հեռուստահաղորդմանը։ Այդ հաղորդման անունը դրել են «Քաղաքական շաբաթօրյակ», բայց անկեղծ չեն։ Անկեղծ լինելու դեպքում հաղորդումը պետք է կոչվեր «Հաճախորդաց շաբաթօրյակ», քանզի տաղավարում ստաժավոր հաճախորդներ են նստած և մի կին՝ «ատամնատեխնիկ»։
Բանն այն է, որ հաղորդումն այդ վարում է Նիկոլ Փաշինյանի կողմից «Դոդի Պետո» որակումը ստացած Պետրոս Ղազարյանը, ով 2018–ին ԲՀԿ–ի ցուցակով մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին՝ նիկոլենց դեմ։ Նա ամենածայրահեղ հայհոյանքների էր արժանանում նիկոլական քարոզչաժեխի կողմից։ Է՛լ հեր ու մեր, է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն, է՛լ քաքի բոչկա․․․ Ինչ ասես, որ Պետրոսին չէին ասում նիկոլական դիշովկեքը։ Դրանից անմիջապես հետո Պետրոսը, որպես արժանապատիվ ու սկզբունքային գործիչ, «քաղաքական թրաֆիկինգի» ենթարկվեց՝ անցնելով Նիկոլի կողմը։ Ասել է թե՝ նիկոլական հայհոյանքները դաստիարակչական ֆունկցիա կատարեցին Պետրոսի համար այնպես, ինչպես Էդմոնի համար ուսանելի էր ստացած չափալախը։
Հիմա Պետրոսն արդեն ոչ թե «Դոդի Պետոն» է, այլ «Չալոյի Նիկոլի Պետոն»։ Ու ծիծաղելին այս պատմության մեջ այն է, որ Պետրոս Ղազարյանի իրական կարծիքը Նիկոլի մասին շատ չի տարբերվում Նիկոլի ներկայիս քննադատների կարծիքից (համենայնդեպս Պետրոսին ճանաչողներն այդպես գիտեին, բայց դե հիմա երևի իրավիճակ է փոխվել․․․)։
Հաղորդման մյուս մասնակիցը Սերգեյ Դանիելյանն է՝ «Յոժ» մականունով խեղկատակը։ Սա Նիկոլի վարչապետ դառնալուց հետո ծաղրում էր Նիկոլին, տեղը տեղին ձեռ առնում «ժողովրդի» վարչապետին։ Բայց հենց «Յոժի» պահով հայտնաբերվեց, որ խմիչքի ապօրինի արտադրությամբ է զբաղվում, փշոտ «Յոժս» դառավ անատամ տուզիկ ու սկսեց հաչել Նիկոլի ընդդիմախոսների դեմ։ Տեղի ունեցավ «հեղափոխական» և «հակակոռուպցիոն» գործարք։ Նիկոլենք մոռացան «Յոժի» ապօրինի բիզնեսի մասին, իսկ Յոժն էլ սկսեց ծառայել Ալիևից «հարբած ծաղրածու» որակումը ստացած Նիկոլին։ Կողմերն իրար արժեն։ Մեկն Ալիևի ծաղրածուն է, մյուսը՝ Նիկոլի։ Այսինքն՝ «Յոժը» ծաղրածուի ծաղրածուն է։
Ինչ վերաբերում է «ատամնատեխնիկ» կնոջը, ապա նա թուրքամետ «1in.am» կայքի տաղավարից հայտնվել է ոչ պակաս թուրքամետ հաղորդավարի կողքին։
Ահա այսպիսի «կվարտետ» է հավաքվել «Հաճախորդաց շաբաթօրյակում»։ Հարկատուներիս փողերով պաշտպանում են պարտության խորհրդանիշ Նիկոլի գիծն ու իրենց տափակաբանությամբ գերազանցում անգամ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ ցածրակարգ հաղորդումներին։ Բայց էդ ոչինչ։ Կարևորը, որ «լուսահոգի» Էդմոնը «գործ տվեց» ու գործ ստացավ։
Հայկ Ուսունց