կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 11:31
Քաղաքական

Ժիրայր Լիպարիտյան՝ շարքային սրիկա

Ժիրայր Լիպարիտյան՝ շարքային սրիկա

Մի քանի օր է անցել տխրահռչակ ու ազգադավ Ժիրայր Լիպարիտյանի՝ Հայաստան ժամանումից, նրա ներկայությունը հայրենի հողում պատահական չէ։

Ճիշտ է ասում սիրելի Ալվարդ Պետրոսյանը, երբ մանկուրտ ու ողորմելի է անվանում այս՝ օտար շահերի գործիքին։

Արժե արագ մի հայացք նետել այս մարդու կենսագրությանը։ Միջին Արևելքից դեպի Արևմուտք իր «տրանզիտի» ընթացքում կորցրեց այն քիչ շնորհները, որ ուներ, ու  միևնույն ժամանակ իր էությունը ծախեց սատանային։

Բոստոնում «Զորյան»  հիմնարկի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց և հոգաբարձու դարձավ։ Հետեւելով իր օտար տերերի թելադրանքներուն՝ չարաշահեց Դաշնակցության ղեկավարության վստահությունն ու միջոցները, տակից մտավ, վերևից դուրս եկավ ու տիրացավ իրեն վստահված հաստատությանը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է իրականացներ իր հոր՝ «համայնավար Հակոբիկի» երազը՝ պառակտել ու քանդել Դաշնակցությունը։ Այդ գործի համար լիպարիտյանների կարիքը ուներ, այստեղ-այնտեղ մի քանի թափթփուկ գտավ, սակայն ապարդյուն՝ երազը չիրականացավ։

Զուգադիպությո՞ւն, թե՞ ոչ․ Լեւոնին և Ժիրայրին թելադրողների շահերը համընկան, ու Լիպարիտյանը դարձաւ հատուկ խորհրդական ու բանագնաց նրան վստահվեց ցեղասպան թուրքի հետ սիրաբանելը։ Նույն ժամանակ ստանձնեց դաշնակցականներին հալածելու որոշումը և աշխարհը շրջեց սարքված փաստաթղթերով ու կեղծ մեղադրանքներով ներկայացավ օտար պետությունների առջև։ Միջոցներ չխնայեց իրեն վստահովծ գործը կատարելու համար, սակայն դա էլ ավարտեց անհաջող։

Ողորմելի այս տիպարը նորից Հայաստանում է հայտնվել, և պատահական չէ, իշխանությունները պետք ունեն լիպարիտյանների, որոնք արևմուտքին արևելք պատրաստ են ծառայել իրենց հին ու նոր տերերին։ Վստահաբար, եթէ հոգեբույժը սերտեր Ժիրայր Լիպարիտյանին, նրա մանկության ու պատանեկանության օրերի մեջ պիտի գտներ նրա վարքի ու բարդույթների արմատները։

Վա՜յ այն ժողովրդին, որն իր ճակատագիրը կապում է անձի հետ, որի համար հայրենիք չկա, ընկեր չկա, ու սրբություններ գոյություն չունեն։

Մարիո Նալբանդյան