Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ըստ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում, ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտեանը ցանկացել է շեշտել հետևյալը. «Եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի (ինչպես այն եղել է Սփյուռքում շատ հայերի և հատկապես դաշնակցականների համար), Տեր-Պետրոսյանն (խոսքը 1991-1998 թթ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է՝ խմբ.) ու նրա Կառավարությունը հրաժարական կտան, քանի որ նրանք չեն ցանկանում դրա մաս կազմել»: Աղբյուրը՝ 5/29/1993 Confidential State Department cable (released under the Freedom of Information Act)»: