կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 18:33
Հասարակություն

Ռուբինյանն անելու է այն, ինչ ասել է Փաշինյանը․ Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»

Ռուբինյանն անելու է այն, ինչ ասել է Փաշինյանը․ Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Սյունիքում զորքերի հետքաշման հրաման է տվել, որպեսզի կանխի այնտեղ հնարավոր ռազմական գործողությունները, բայց նրա կայացրած բոլոր որոշումների արդյունքում Սյունիքը վտանգվել է: Նրա գործողություններում տրամաբանությունն իսպառ բացակայում է, ասում և անում է այն, ինչ իրեն հարմար է այդ պահին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Նրա արձանագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր հեղինակություն ունեն Սյունիքում, որպեսզի իր տեսլականը իրականացնի, և որևէ խոչընդոտ չլինի.

«Իր տեսլականը մեկն է՝ ամեն ինչ անի, որպեսզի շարունակի կառչած մնալ իր աթոռից, եթե պետք լինի իշխանության համար թուրքերին հանձնել Սյունիքը, ինքը կանի դա, իսկ թուրքերին այսօր շատ պետք է Սյունիքը և Սյունիքով միջանցքը։ Այս մարդը սկզբունքներ չունի, պետական շահ, ազգային շահ իսպառ բացակայում են իր մոտ: Վաղը մյուս օր, եթե թալիբները գան, ասեն, որ իրեն կօգնեն ևս 5 րոպե ավել մնա իշխանության, ինքը կհայտարարի՝ թալիբներն իր ամենալավ բարեկամներն են, այս մարդու էությունը սա է»,- հավելեց Վահե Հակոբյանը:

Երեկ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին SOCAR բենզալցակայան էր բացել: Վահե Հակոբյանի խոսքով՝ սա էապես ազդելու է Հայաստանի տնտեսության վրա.

«Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները բենզալցակայան են տեղադրել, բեզինի գինը ֆիքսել են մեկ մանաթ, որը համապատասխանում է 240 դրամին, այսինքն` դա 60%-ով էժան է, քանի ՀՀ տարածքում վաճառվող ցանկացած վառելիք, այս խնդիրը նպաստելու է նրան, որ Պարսկաստանից եկող բեռնատարները մտնելու են այդ տարածքով անցնեն, որպեսզի էժան վառելիքով լիցքավորվեն:Այնտեղ իրանցի վարորդները ևս մեկ անցակետ են անցնելու, այն շինծու անցակետը, որը տեղադրել են ադրբեջանցիները, և բնականաբար ավելանալու է ներմուծվող ապրանքի արժեքը, որը բարդվելու է մեր քաղաքացիների վրա, իրանցիները թանկացնելու են իրենց ապրանքը, իսկ դրա համար ՀՀ քաղաքացին է վճարելու»,-ասաց Վահե Հակոբյանը և շեշտեց՝ մենք պետք է արագացնենք Գորիս-Կապան ճանապարհը շրջանցող ճանապարհի կառուցումը:

Ինչպես հայտնել էինք, Հայաստանը և Թուրքիան մտադիր են հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել, ինչի նպատակով կողմերը հատուկ ներկայացուցիչներ են նշանակել, հայկական կողմի բանագնացը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է:

Ըստ Վահե Հակոբյանի՝ Թուրքական կողմը չի հրաժարվել հարաբերությունների կարգավորման իր նախապայմաններից,ուստի կարելի է ենթադրել՝ հայկական կողմն է համաձայնվել թուրքական նախապայմաններից.

«Սկզբում մի հարցի պետք է պատասխանել, որը հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թուրքերի ուզածն ի՞նչ է, վերջապես բնաջնջե՞լ հայերին, թող այդ հարցի պատասխանը ստանա, նոր մարդիկ նշանակի ու բանակցային գործընթաց սկսի, նա թուրքացնումն է Հայաստանը
Թուրքիան նախապայման է միշտ առաջադրել և չի հրաժարվել իր նախապայմաններից, մեր իշխանությունները շատ սահուն տանում են նրան, որ հայկական կողմն է համաձայնվել նախապայմաններին, չզարմանաք, որ օրակարգում ընդգրկվի հարցը, որ մենք ցեղասպանության հետ կապված որևէ պահանջ չունենք Թուրքիայից»,-ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերվում է Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը՝ ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց.

«Ռուբինյանն ամենահարմար թեկնածուն է՝ ապաշնորհ և ապիկար կառավարության համար, Ռուբինյանն անելու է այն, ինչ ասել է Փաշինյանը» ,-ասաց Վահե Հակոբյանը:

Աղբյուրը՝  Փաստինֆո