կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 23:56
Աշխարհ

Մանկական Եվրոտեսիլը, կեղծ Արևմուտքը և թուրքի դիվանագիտությունը

Մանկական Եվրոտեսիլը, կեղծ Արևմուտքը և թուրքի դիվանագիտությունը
1920թ. սեպտեմբերին, երբ Թուրքիան մտել էր Հայաստան, գրավում, կոտորում, բռնաբարում, բռնագաղթեցնում էր հայերին, Արևմուտքն անտեսում էր մեր կառավարության պաշտոնյաների թախանձագին օգնության խնդրանքներն ու անպատասխան թողնում, իսկ մեզ կերակրում ու ոգևորում էր160 հազ.ք/կմ֊անոց ապագա Հայաստանի մասին վիլսոնյան իրավարար վճռով։ 1920թ հունիսին էլ ԱՄՆ֊ը հրաժարվել էր Հայաստանի անվտանգության երաշխավորը դառնալու մանդատից և դրանով թուրքերին Հայաստանի վրա հարձակվելու կանաչ լույս էր վառել։
 
2020թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը և Թուրքիան հարձակվեցին Արցախի և Հայաստանի վրա, Արևմուտքը կույր, խուլ ու համր էր։ Ռուս֊թուրքական համաձայնության հետևանքով ռեալ իրավիճակից և բանակցային գործընթացից լուսանցքում հայտնվելու պարագայում, Մակրոնը հանկարծ հիշեց Հադրութի մասին և որ ԼՂ խնդիրը լուծված չէ։ Ինչպես միշտ մեր հասարակությունում սկսվեց ոգևորության նոր պոռթկում։
Մանկական եվրոտեսիլն ու վիլսոնյան իրավարար վճիռը դե ֆակտո նույն բանն են։
 
Իսկ եվրոտեսիլում մեր շնորհալի հայրենակցին թուրք֊թաթարի գրկախառնությունը թուրքի կեղծ դիվանագիտության մաստեր կլաս էր։ Անթալիայում էլ են ցեղասպանված հայերի ժառանգներին ժպտում և մարմնի տարբեր մասեր մերսում։
Անհավատալի է, էս ի՞նչ շուտ մոռացաք և ուրացաք մեր ազգային ողբերգությունը, ցավը, աղետը, թուրք֊թաթարների կողմից հազարավոր հայ երիտասարդության ուղղակի փրթելը ու ոգևորվել եք թուրքի գրկախառնումից, մի հատ էլ ձեր գավառական կամ բակային նեղ մտածելակերպով ու մարտնչող տգիտությամբ` քննադատում ու փորձում եք լռեցնել կեղծավոր ու ցեղասպան թուրքի դիվանագիտության մասին սթափեցնող կոչերը։
 
Հ.գ. քոչվոր թուրքերը հաստատվել են Փոքր Ասիայում 11_րդ դարի երկրորդ կեսից` հատկապես Մանազկերտի ճակատամարտից հետո։ Թուրք֊թաթարները Արցախում և Սյունիքում հայտնվել են 13֊րդ դարից` Չինգիզ խանի մոնղոլ֊թաթարական արշավանքների արդյունքնում, իսկ 1930֊ականներին Ստալինի հրահանգով ստիպողաբար դարձրին նստակյաց և կոչեցին ադրբեջանցի. քոչվոր թաթարները մինչև 1980֊ականներն իրենց վրա չէին վերցնում 《ադրբեջանցի》անվանումը, քանի որ իրենց համարում էին թուրքեր, թաթարներ, մուսուլմաններ` Ռուսական կայսրության մարդահամարները պահպանված են և անջնջելի ու անհերքելի փաստեր են։
 
 
 


Լիլիթ Մակարյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ