Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում կան մշակույթային բացառիկ արժեք հանդիսացող բազամաթիվ կոթողներ: Դրանցից ամենանշանավորը թերևս գյուղի հարակից ձորում գտնվող Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցին է: Սա իր տեսակով բացառիկ է քանի-որ հանդիսանում է միջնադարյան այն եզակի և հավանաբար առաջիններից մեկը, որ կառուցվել է կարմիր տուֆով:
Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ բարձրաքաշ վանքի կառուցումն սկսել է Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարծպանի կողմից, Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի աթաբեկության ժամանակ:
Արձանագրություններում, շատ են գավթի առանձին մասերի կառուցմանը իրենց մասնակցությունը ունեցած անձանց (Սևչի, Համլիկ, Մամքան, Ջատկեր, Ասանեթ, Կիկո և ուրիշներ ) վերաբերող հիշատակություններ, որպիսիք հանդիպում են նաև Սանահին գավթի արձանագրություններում։ Կառուցման հետ կապված արձանագրություններից ամենաուշը վերաբերում է 1247 թվականին, որը կարելի է համարել գավիթի կառուցման ավարտի ժամանակը։
Բացի եկեղեցու կառուցման վերաբերող արձանագրությունից, տարածքում կան մի քանի տասնյակի հասնող արձանագարությունները այս տարածաշրջանին վերաբերվող իրադարձությունների լուսաբանումն է.
Արձանագրություններից մեկը «ՇԱՀՆՇԱՀ» գրությամբ եկեղեցու տանիքի եզրաքարը վկայում է այս տարածաշրջանի իշխանությունների անմիջական առնչությունները կա'մ վրաց թագավորության կա'մ Զաքարյան իշխանապետության հետ:
Եկեղեցու տարածքում գտնվող բազմաթիվ սյուները և դրանց պատվանդանները վկայում են այն ներսից եղել է սյունազարդ կառույց:
Սյուները կամարներով կապված են եղել նաև պատերին կից որմնասյուների հետ՝ կրելով միաժամանակ եզրային ծածկերի բեռի մի մասը։ Թաղերի մնացորդներից երևում է, որ դրանք ունեցել են տարբեր հորինվածք՝ կիսագլանաձև, հարթ, շթաքարե, անցումով և այլն։ Սյուների և որմնասյուների բները, որոնց բարձրությունը հասնում է մոտ 3 մետրի, ինչպես նաև զարդաքանդակներն ու շթաքարով մշակված խոշոր խոյակներն ու խարիսխները միակտոր քարից են։
Տարածքում կան նաև երկու հավերժության նշաններ, որոնք հավաստում են, որ հայ ժողովրդի մեջ բոլոր ժամանակներում էլ մնայուն է եղել հավերժության գաղափարը:
Սուրբ Գրիգոր եկեղեցու տարածքում պահպանվել են երկու ավանդատները, որոնք Դսեղցիների համար դարձել են մոմավառության անկյուններ: Եվ առհասարակ այս եկեղեցու ավերակների բազմաթիվ անկյուններ դարձել են մոմավառության կետեր:
Այն գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Դդի բարձունքում գտնվող Բալա Գիքորի կամ Մկնատամի խաչ կոչվող մատուռի և Սուրբ Հարության կամ Ագռավի տապան մատուռի հետ միասին գյուղի գլխավոր ուխտատեղիներից է: Երբեմն իր ուխտավորների թվով գերազանցում է այս երեքին:
Կա մի տեղեկությունը ըստ որի սրբավայրը կոչվել է բարձրաքաշ քանի-որ նրա գմբեթը այնքան բարձր է եղել, որ տեսնելի եղել մոտիկ և հեռավոր բնակավայրերից:
Գմբեթը հենվել է արևմտյան կողմում գտնվող զույգ սյուներից և խորանի եզրին կից որմնասյուներից բարձրացող կամարների վրա։ Գմբեթատակ մասի և խորանի միջև տարածության բացակայությունը պայմանավորել է գմբեթի տեղադրությունը արևելք-արևմուտք առանցքի միջին մասում, որի շնորհիվ հուշարձանը եղել է հավասարակշռված նաև այդ ուղղությամբ։ Այստեղ է գտնվում նաև «Գիքոր» ֆիլմից հայտնի Կաթնաղբյուրը ինչպես նաև միջնադարյան քարամշակության արվեստի բացառիկ նմուշներ հանդիսացող բազմաթիվ խաչքարեր:
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի ԹԹուջրի հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ