Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության եվրոպական առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը հայտարարեցին 2014 թ. «7 առավել վտանգված» ծրագրում ընդգրկված 11 հուշարձանների և տեսարժան վայրերի նախնական ցանկը (ընտրված հուշարձանների նկարները կարող եք դիտել այստեղ): Միջազգային հանձնաժողովի փորձագետների կողմից ընտրված վտանգված հուշարձանների ցանկում է նաև ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը:
Կազմակերպության «7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին, որի հիմնական նպատակներից է միևնույն գաղափարի շուրջ միավորել մասնավոր և պետական մի շարք կազմակերպությունների` բացահայտելու ժառանգության պահպանության համար ֆինանսական նոր աղբյուրներ:
2013 թ. Հայաստանը «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացրեց Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու հայտը, որն էլ մասնակից 21 երկրներից ու ներկայացված 40 հայտերից ընդգրկվել էր ծրագրի նախնական ցանկում (14 կոթող): Այնուամենայնիվ, յոթնյակում տեղ գտավ Մարդինի (Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սբ Գևորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից: Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո «Եվրոպա Նոստրա»-ի ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից կազմված թիմն այցեր է կատարում բոլոր 7 ընտրված վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին անցկացվում են ուսումնասիրություններ և մշակվում կոթողները փրկելու նախագծեր: