Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Ադրբեջանի և Վրաստանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Այս մասին երեքշաբթի Բաքվում Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ գործարար համաժողովում հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը։
Նրա խոսքով՝ Անկարան ձգտում է բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրողների համար, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրներից:
«Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը գտնվում են էներգետիկ և լոգիստիկ միջազգային կարևոր երթուղիների խաչմերուկում։ Մեր երկրները պետք է առավելագույնս օգտագործեն իրենց ներուժը և խորացնեն փոխգործակցությունը»,- ասել է թուրք նախարարը։
Մուշը վստահություն է հայտնել, որ առևտրի խոչընդոտների վերացումը տնտեսական տեսակետից կուժեղացնի տարածաշրջանի բոլոր երկրները։
Առևտրի նախարարության ղեկավարը նշել է, որ 2021 թվականի հունվար-նոյեմբերին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 6,5 տոկոսով՝ մինչև 4,5 միլիարդ դոլար։
Մուշը նաև նշել է, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում Թուրքիայի և Վրաստանի միջև առևտուրն աճել է 20 տոկոսով՝ մինչև 1,9 միլիարդ դոլար։ «2007 թվականից ի վեր Վրաստանը եղել է Թուրքիայի կարևոր առևտրային գործընկերներից մեկը։ Միաժամանակ թուրքական արտադրանքը Վրաստան ապրանքների արտահանման հարցում առաջին տեղում է հայտնվել։ Շարունակվում են աշխատանքները Թուրքիայի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի թարմացման ուղղությամբ»,- ասել է թուրք նախարարը։
«Մինչ օրս թուրքական կապալառու ընկերությունները Ադրբեջանում իրականացրել են 455 նախագիծ՝ ընդհանուր 15,4 միլիարդ դոլարի չափով։ Վրաստանում այս ցուցանիշը կազմել է 275 նախագիծ և 5,2 մլրդ դոլար։ Մենք պատրաստ ենք շարունակել նպաստել բարեկամ երկրների ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասաց Մուշը։
Մեհմեդ Մուշը ուշադրություն է հրավիրել նաև Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների աճի վրա։ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առանձնահատուկ նշանակություն ունի բեռնափոխադրումների և լոգիստիկայի համար։ Կարեւոր ենք համարում ավարտին հասցնել այն աշխատանքները, որոնք կմեծացնեն բեռնափոխադրումների ծավալն այս ճանապարհով։ Մեր երկրները պետք է ձևավորեն միասնական լոգիստիկ բազա»,- ասել է նա։