|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սև ծովը մեծ տնտեսական նշանակություն ունի ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, կապի զարգացման, ինչպես նաև ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխների համակարգի ստեղծման համար. Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին այսպես է գնահատում տարածաշրջանի համար Սև ծովի տնտեսական նշանակությունը:
Վրացի դիվանագետի խոսքով՝ վրացական դիվանագիտական կորպուսը մոբիլիզացվել և ակտիվորեն աշխատում է այս բոլոր ոլորտներում:
«Մենք շատ ակտիվ աշխատում ենք Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի մեր ամերիկացի գործընկերների, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Վրաստանը մասնակցում և արժանի գործընկերություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի ամենակարևոր աշխարհառազմավարական նախագծերում»,- Զալքալիանիին է մեջբերում «Կավկազ–օլնայնը»։