Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան այլ երկրների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ այս պահին թույլ չի տա, որ ռազմանավեր անցնեն Սև ծովի նեղուցներով. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Թուրքիան զգուշացրել է սևծովյան և ոչ սևծովյա բոլոր երկրներին, որ թույլ չտան ռազմանավերի անցումը նեղուցներով»,- նրա խոսքը մեջբերում է Anadolu լրատվական գործակալությունը։
Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան կշարունակի պահպանել Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ «Թուրքիան մտադիր է օգտագործել Մոնտրյոյի կոնվենցիայով նախատեսված լիազորությունները՝ կապված Սև ծովի նեղուցների հետ, որպեսզի կանխի ռուս-ուկրաինական ճգնաժամի սրումը»։ Այս մասին գրում է Sabah-ը։
Նա նշել է, որ Անկարան չի ցանկանում երես թեքել ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Ուկրաինայից, և վստահություն է հայտնել, որ Թուրքիան հաջողությամբ կհաղթահարի երկու երկրների միջև ստեղծված իրավիճակը։
Մոնտրյոյի 1936 թ. կոնվենցիան ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիա է, որն իրենց ենթադրում էր, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներում՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կար հստակ սահմանափակում. միայն մանր և ոչ մեծ տարողության ռազմանավերին էր թույլատրված մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ): Ի դեպ, Թուրքիան բազմիցս է խախտել այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով: