«Նոր Հայաստան» հորջորջված գարշածնունդ գոյացության, որ ոչ այլ ինչ է, քան թյուրքահպատակության տարվող Հայաստանը, ևս մեկ փուչիկ պայթեց՝ համալրելով «բեզաչյոտնիկության» այն անթիվ-անհամար արարները, որոնց փլատակների տակ դեռ ծխում են «անիծվեք դուք՝ թուրք շներ և հայ դավաճաններ» վերջին արձանագրությամբ քարվաճառյան տները․ «ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության
հիմքով»:
Էդգար Էլբակեան
Քաղաքագետ
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ
քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով:
Խոսքը 2018 թվականին ԿԳ նախարարի հայտնի հայտարարությունից սկիզբ առած և մոտ մեկ տարի առաջ ընթացք ստացած քրեական գործի մասին է` «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «հնարավոր չարաշահումների» վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը հստակորեն փաստում է, որ «Այբ»-ի կատարած որևէ անօրինական գործողություն չի հայտնաբերվել: