կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 12:45
Մշակույթ

Պարգեւատրվել են Արա Երնջակյանը, Արմեն Էլբակյանը…

Պարգեւատրվել են Արա Երնջակյանը, Արմեն Էլբակյանը…

2012 թ. մշակութային ծառայությունների որակի բարձրացման և կանխատեսված ցուցանիշների ծավալների գերակատարման կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարը պաշտոնային դրույքաչափերով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալներով է պարգևատրել մի շարք տնօրենների:

 

yerkir.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տրամադրեցին նրանց անուններն, ովքեր պարգեւատրվել են: Ըստ այդմ, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալներով պարգեւատրվել են.

Կամո Հովհաննիսյան՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար,

Արմեն Էլբակյան՝ Երևանի խամաճիկների պետական թատրոնի տնօրեն,

Գևորգ Խաչատրյան՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն,

Դավիթ Հակոբյան՝ Երաժշտական կամերային պետական թատրոնի տնօրեն,

Արա Երնջակյան՝ Երևանի պետական կամերային թատրոնի տնօրեն,

Վարդան Մկրտչյան՝ Համազգային թատրոնի տնօրեն,

Ռոզա Սիրունյան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն,

Աշոտ Տիգրանյան՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի տնօրեն,

Տիգրան Մխոյան՝ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի տնօրեն,

Արամ Կարապետյան՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի տնօրեն,

Անելկա Գրիգորյան՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն,

Նարինե Խաչատուրյան՝ Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն,

Լիլիթ Հակոբյան՝ Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար,

Լալա Քոչար՝ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն,

Մարինե Բունիաթյան՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն,

Ծովինար Պետրոսյան՝ Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի տնօրեն,

Զավեն Սարգսյան՝ Ս. Փարաջանովի թանգարանի տնօրենի պաշտոնակատար,

Վլադիմիր Պողոսյան՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն,

Տիգրան Զարգարյան՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, Ռուզան Տոնոյան՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն: