կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 14:04
Աշխարհ

Ռուսաստանը կարող է օգնել թուրքական նոր կործանիչի ստեղծմանը. Թուրքիա

Ռուսաստանը կարող է օգնել թուրքական նոր կործանիչի ստեղծմանը. Թուրքիա

Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ պաշտպանության հարցերում, այդ թվում՝ Անկարայի հաջորդ սերնդի կործանիչի շարժիչի մշակման հարցում, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Իսմայիլ Դեմիրը Miliyet-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան կարող է համագործակցել Ռուսաստանի հետ TF-X կործանիչի մշակման վերջին փուլում։ Դեմիրը Ռուսաստանի հնարավոր դերը նկարագրել է որպես ներդրում TF-X-ի որոշակի համակարգերի տեղայնացման գործում։

«Ռուսաստանի հետ մեր բանակցություններում համագործակցության վերաբերյալ բազմաթիվ դրույթներ կան։ Դրանք ներառում են ազգային ռազմական ինքնաթիռների զարգացման հետ կապված հարցեր։ Այս գործընթացի ընթացքում կարող են բանակցություններ վարվել ռուսական կողմի հետ կոնկրետ լոկալիզացիոն համակարգերի շուրջ։ Այսօր մենք չենք քննարկում մանրամասների նման լայն շրջանակ»,- հավելել է Դեմիրը։

Պարբերականը նշում է, որ Դեմիրը դիտարկում է Ռուսաստանի հետ համագործակցությունը TF-X-ը շահագործման հանձնելու համար այն բանից հետո, երբ տարիներ շարունակ լուրեր էին պտտվում, որ Թուրքիան կարող է ձեռք բերել հինգերորդ սերնդի ռուսական կործանիչներ՝ փոխարինելու իր հին ամերիկյան արտադրության F-16-երը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքեց այս լուրերը՝ 2020 թվականի փետրվարին հայտարարելով, որ Թուրքիան կօգտագործի TF-X-ը որպես փոխարինող կործանիչ։

Այնուամենայնիվ, ռուս պաշտոնյաները պնդում են, որ Մոսկվան պատրաստ է աջակցել նախագծի ավարտին: Նոյեմբերի 14-ին ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ Ռուսաստանը «բազմիցս հայտնել է» իր պատրաստակամությունը՝ օգնելու Թուրքիային նոր կործանիչ ստեղծելու հարցում, սակայն պարզաբանել է, որ կողմերը դեռևս բանակցությունների մեջ են։

Բացի այդ, ռուսական «Ռոսբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հավելել է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակվում է, և քննարկվում են համատեղ աշխատանքի խորացման նոր ուղիներ։