|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հզոր պայթյունը, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Իրանի Նաթանզ քաղաքում, հակաօդային պաշտպանության զորավարժությունների արդյունք է. հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ։
Նրանց տեղեկություններով՝ զորավարժությունների շրջանակում արձակված հրթիռ է պայթել, որի նպատակն էր ստուգել օդային սպառնալիքին հակաօդային պաշտպանության ուժերի արձագանքման արագությունը։
Սկզբում պայթյունի մասին լրագրողներին պատմել են ականատեսները։ Այս միջադեպի նկատմամբ հետաքրքրությունը բխում է նրանից, որ Նաթանզում է գտնվում միջուկային կենտրոնը, որն առանցքային դեր է խաղում Իրանի միջուկային ծրագրում:
Ապրիլին Նաթանզի հարստացման համալիրում էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում միջադեպ էր գրանցվել։ Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկայինլ։
Անցյալ հուլիսին Նաթանզում հրդեհ էր բռնկվել. Իրանի իշխանությունները վթարի պատճառ են համարել դիվերսիաները: