Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով Էջմիածնում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ ցուցարարներին միացած Հակոբ Հակոբյանին, իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փրփրադեզ կրքով ու անկոտրում հեղափոխականի պաթոսով Մանվել Գրիգորյանին ինքնահրկիզվելու հորդոր է հնչեցնում նախկին պատգամավոր, «ռեժիսոր ու պրոդյուսեր» Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ով ընդամենը մի քանի տարի առաջ մեղադրվեց ապօրինի ձեռնարկատիրության, հարկային պարտավորություններից խուսափելու և պետությանը հասցրած խոշոր վնասի համար․․․ Նրա այլ արկածների մասին կլռեմ։ Մենք՝ հեչ․․․ժողովրդի հիշողությունը կարճ է, ցորենը որոմից զատելու իմաստնությունը՝ մթագնած։ Հանկարծ Մանվել Գրիգորյանին որոմի տիրույթում չտեղակայեք․ գիրս իր մասին չէ։ Պարզապես մտածում եմ՝ էս բազմաշերտ անբարոյականությանը ոնց ա դիմանում Միածնի Սրբազան տարածքը։ Տեր, Ողորմեա»:
Արդեն հայտնել ենք, որ Էջմիածնում բողոքի ակցիա է իրականացվում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ: