Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ անցկացվել է հանդիպում-խորհրդակցություն՝ ՍԱՏՄ մասնագետ-անասնաբույժների, Երևանի քաղաքապետարանի, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի, մի շարք անասնաբուժական կենտրոնների, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հանդիպման օրակարգում թափառող կենդանիներից մարդկանց անցնող՝ զոոնոզ, հիվանդությունների, մասնավորապես՝ լեշմանիոզի կանխարգելման ու դրա դեմ պայքարի հարցում համագործակցության ու փոխօգնության հարցն էր:
Գեորգի Ավետիսյանը խիստ կարևորել է լեյշմանյոզ հիվանդության համալիր վերահսկողության, լեյշմանիոզի նկատմամբ շների հետազոտությունների և, հայտնաբերման պարագայում, դրանց քնեցման հարցը: Նա նշել է, որ ներկայումս այս հիվանդությունը հանրային առողջապահության գերակա խնդիրներից է:
Քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրելեն արդիական վերջին սերնդի թեստերի օգտագործման ու հնարավորինս ճշգրիտ ախտորոշման խնդիրը՝ շներին հանիրավի քնեցնելը բացառելու նպատակով:
Մի հարցում համամիտ էին բոլորը. վարակի աղբյուրի հայտնաբերման և վերացման, հիվանդության հետագա տարածման կանխարգելման նպատակով՝ անհրաժեշտ է իրականացնել առավել նպատակաուղղված և համալիր միջոցառումներ:
Տեղեկատվություն. աշխարհում լեշմանիոզ հիվանդության վարակման ռիսկի ենթակա է մոտ 350 մլն. մարդ: Ավելի քան 98 երկրում ամեն տարի արձանագրվում է լեյշմանիոզի 2 մլն դեպք: Աշխարհում այս հիվանդությամբ վարակված է գրեթե 14 մլն. մարդ: Լեյշմանիոզի փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով, որի աղբյուրը տարբեր կենդանիներն են՝ հիմնականում հիվանդ շները և կրծողները, իսկ որոշ ձևերի ժամանակ` մարդը: Մարդկանց ընկալունակությունը վարակի նկատմամբ բարձր է, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները: