կարևոր
3562 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-22 20:51
Հասարակություն

Հիվանդությունը Սերժ Սրապիոնյանին ետ չպահեց ազգային աղետի պահին գտնվելու մեր բոլոր պայքարների խրամատում․ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթանում է քաղաքացիների հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ։

Հանդիպման սկզբում բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին անվանի գրականագետ, պայքարի առաջամարտիկ, հայրենասեր ու հայրենանվեր գործիչ Սերժ Սրապիոնյանի հիշատակը։

Բագրատ Սրբազանը աղոթք հնչեցրեց՝ Սերժ Սրապիոնյանի հոգու խաղաղության համար, ապա ընդգծեց՝ այն առաքելությունը, որը նա էր ստանձնել՝ երկիրը դուրս բերել այս աղետից, պիտի շարունակենք ու իրականացնենք։

«Վերջին շրջանում հասարակական, ազգային, քաղաքական կյանքում Սերժ Սրապիոնյանը լիուլի ներգրավված էր՝ թե՛ իր խոսքով, թե՛ իր ներկայությամբ։ Մարդ, որը վերջին 5 տարիներին պայքարում էր ծանր հիվանդության՝ քաղցկեղի դեմ, բայց ոչ մի վայրկյան այդ հիվանդությունը նրան հետ չպահեց, երբեք վերապահում չունեցավ՝ ազգային այս աղետի մեջ գտնվելու պայքարի առաջնագծում։ ․․․ Իր հիշատակը հարգելով՝ վերստին մեր ուխտը կնքենք, որ այն առաքելությունը, որում  ինքն էր գտնվում՝ երկիրը դուրս բերել այս աղետից, մեզ համար շարունակական դառնա՝ մինչև մեր հաղթանակ»,- ասաց Բագրատ Սրբազանը։