Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Conus catus ծովախխունջը, հավանաբար, չի էլ կասկածում, որ իր ցամաքային բարեկամները դանդաղկոտության մեծ համբավ ունեն: Այս գիշատչի հարձակումն իր արագությամբ կարող է համեմատվել ինքնաձիգի կրակոցի հետ․ հայտնում է Vesti-ն:
Հետազոտողները վստահ են, որ խխունջի անատոմիական կազմի գաղտնիքները կորող են կիրառել նոր ռոբոտներ մշակելու համար:
Հետազոտությունը, որը վկայում է այն մասին, որ Conus catus ծովախխունջը մոլորակի ամենաարագ էակն է, հրապարակվել է «Current Biology» ամսագրում: Նշվում է, որ ցամաքային խխունջները սովորաբար խոտակեր են, այդ պատճառով էլ շտապելու անհրաժեշտություն չկա, իսկ Conus catus-ը որսում է ձկների և այլ ծովային կենդանիների: Դրա ռադուլան՝ խխունջների «ատամները», էվոլյուցիայի ենթարկվելով, վերածվել է որսատեգի և լցված է նյարդապարալիտիկ թույնով: Գիշատիչը պետք է շատ արագ նետի այն, որպեսզի նույնիսկ ամենախլրտուն ու արագաշարժ ձուկը չփախչի իրենից:
Չնայած այս ամենին՝ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ խխունջի որսատեգը 100 անգամ ավելի արագ է, քան պահանջվում է այդ խնդրի լուծման համար: Գերարագ տեսախցիկը ֆիքսել է, որ խխունջը հասնում է նպատակին 0,1 միլիվայրկյանում: Ընդ որում, զարգացնում է 400 կմ/վ2 արագացում։ Դա հատուկ է ինքնաձիգից արձակված փամփուշտին: