Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասի ծառայողների ստացած տվյալն իրացվեց նոյեմբերի 26-ին։ Ժամը 18.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ծովինար գյուղից բերման ենթարկվեց 40-ամյա մի տղամարդ։
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ նա խոստովանեց, որ ամիսներ առաջ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տանը կից խորդանոցից գողացել էր էլեկտրական մսաղաց, սղոց, զոդման սարք և մեքենայի մասեր: 40-ամյա տղամարդու տան զննության ժամանակ նա ներկայացրեց գողոնն ամբողջությամբ:
Տանտերը ոստիկանություն չէր դիմել: Հաղորդում ու ահազանգ չէր ստացվել նաև Ծովինար գյուղի մյուս տուժած բնակիչներից. բոլորն էլ փորձել էին ինքնուրույն գտնել գողին ու իրենց ապրանքը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մարտունու ոստիկանները պարզել են, որ 40-ամյա տղամարդը անցած տարվա գարնանը, դարձյալ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մեկ այլ համագյուղացու հացատնից գողացել էր գործիքներ, էլեկտրական սղոց ու հորատիչ: Գրեթե նույնատիպ գործիք ու սարք էլ տարել էր անցած տարվա հոկտեմբերին՝ այս անգամ հարմարեցված բանալիով բացելով մի երրորդ համագյուղացու տան դուռը: Իսկ այս տարվա հոկտեմբերին, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մտել էր մեկ այլ համագյուղացու տանը կից ավտոտնակ ու գողացել էլեկտրական սարքեր ու գործիքներ:
Քննությամբ հանգամանքները պարզվում են։