Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամիսներ առաջ, երբ իշխանությունները փորձում էին ձերբակալել Աշոտ Մինասյանին, բայց դա նրանց չէր հաջողվում, ադրբեջանական լրատվամիջոցներում այս փաստը բացասական էր գնահատվում, անընդհատ նշվում էր, որ «Փաշինյանը վտանգի տակ է, և որ ցանկացած պահի կարող է ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում, և որ Ադրբեջանը դրա պատճառով կկանգնի նոր պատերազմի վտանգի առաջ՝ Հայաստանի նոր իշխանության պայմաններում»:
Եվ ահա այս օրերին, երբ Հայաստանում համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է ստեղծվել ու Փաշինյանի կամքին հակառակ դատարաններում որոշումներ չեն լինում, Ադրբեջանը սա գնահատում է այնպես, որ «Հայաստանն արդեն կարող է անշեղորեն գլորվել իր համար Բաքվի և Անկարայի կողմից պատրաստած անդունդը»։
Աշոտ Մինասյանը, իհարկե, առանձնահատուկ քաղաքական մարդ չէ, բայց լինելով հայրենասեր ու համարձակ իր կարծիքներում թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ խաղաղ պայմաններում, այսօր մի տեսակ սիմվոլի դեր է կատարում, և երբ այս մարդը ձերբակալվում է, նշանակում է, որ Հայաստանում ինչ-որ բան է փոխվում, ու հենց դա են արձանագրել ադրբեջանցիները:
Ավելին, նույն ադրբեջանցիները նշում են, որ իրենք են «հանել տվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին»՝ ակնարկելով, որ Ադրբեջանը ոչ միայն հրապարակայնորեն է հոխորտում Հայաստանի դեմ, այլև ակտիվ կուլիսային աշխատանք է տանում Հայաստանի այն հայրենասեր ուժերի դեմ, ովքեր չեն ցանկանում հաշտվել Փաշինյանի ամոթալի քաղաքականության հետ:
Հասկանալի է, որ այս գործընթացներում վաղը՝ իշխանափոխությունից հետո, հարցեր են առաջանալու այն դատավորներին, ովքեր կատարել են գործող իշխանության կամքը։
Փաստացի Հայաստանում ձևավորվել է մի խմբավորում՝ կազմված ուժային կառույցների, դատախազության, դատավորների, քաղաքական դաշտի ներկայացուցիչներից, որոնց գործունեությունը ողջունվում է Ադրբեջանի կողմից, ինչը ցույց է տալիս, թե այսօր ինչ իրական ջրբաժան է առաջացել հայ հասարակության մեջ։
Եվ սա «սևի ու սպիտակի» արհեստական բաժանումը չէ, որ նախկինում էր, ու սրա մասին մտածում են բոլորը, բայց հրապարակավ չեն խոսում։
Հայաստանում տեղի է ունենում «հինգերորդ շարասյուն» ձևավորելու «սողացող» գործընթաց, որտեղ այդ շրջանակները կարող են չհասկանալ, թե ինչ դեր են խաղում, բայց նրանց աշխատանքի վերջնական արդյունքը հանգեցնում է նրան, որ Հայաստանը հայտնվել է նմանատիպ իրավիճակում, որից դուրս գալու համար շատ ավելի ֆունդամենտալ որոշումներ են պետք։
Սա՛ է իրականությունը:
Աղբյուրը՝ Zham.am