Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն կառույցը (Առողջապահության նախարարություն․ խմբ․) իր տերերի հետ այնքան է մտածում ձեր առողջության մասին, որ ձեզ հանում են, շպրտում են աշխատանքից դուրս, թողնում առանց ապրելու միջոցի։ Ու աշխատանքից ազատելուց հետո իրենց արդեն չի հետաքրքրում, թե այդ մարդը ուրիշին կվարակի կամ կվարակվի՞, թե՞ ոչ։ Այս մասին լրագրողներին ասաց Առողջապահության նախարարության մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ այս պահին ուսանողների հանդեպ կորոնավիրուսի թեստ հանձնելու որևէ պարտադրանք չկա, քանի որ գիտեն՝ ուսանողները մեծ ուժ ունեն և կպայքարեն։
«Սրանք ընդհանրապես առողջության մասին չեն մտածում,մտածում են իրենց շահի և իրենք պատվաստումները մարդկանց վրա իրացնելու մասին։ Իմաստը ո՞րն է, օրինակ, երբ դասախոսին պարտադրում են թեստ հանձնել, իսկ ուսանողին՝ ոչ։ Հենց դա է պատճառը, այստեղ տրամաբանություն չկա»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։