|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
«Մեր հետ ոչ քննարկում է եղել, ոչ հարց են պարզաբանել, մեկ էլ տեսնում ենք օրենք են ընդունում, որ հունվարի 1-ից պետք է 10 տոկոս հարկ վճարենք 5 տոկոսի փոխարեն։ Կառավարության որոշմամբ՝ առաջվա 5 տոկոս շրջանառության հարկը դառնում է 10 տոկոս, նաև 20 տոկոս են տուգանում, երկրորդ անգամ 50 տոկոս եթե գան ստուգեն ու մեր ցույց տվածը չհամապատասխանի»,- այս մասին ասել է ոսկու շուկայի աշխատակիցը՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։
«2018 թվականի հեղափոխությանը մասնակցել եմ։ Պատերազմում տղաս զոհվել է, դրանից հետո իրեն չեմ ընտրել»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացրել՝ ընդդեմ կառավարության ընդունած հարկերի բարձրացման որոշման:
Մանրամասն՝ տեսանյութում