կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 13:14
Քաղաքական

Փողոցային մակարդակի հերթական թատրոն-թամաշա. Փաշինյանի ասուլիսին արձագանքել են Սփյուռքից

Փողոցային մակարդակի հերթական թատրոն-թամաշա. Փաշինյանի ասուլիսին արձագանքել են Սփյուռքից
Իրանի «Ալիք» պարբերականի կայքէջի խմբագիր, իրանահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Արամ Շահնազարյանն արձագանքել է Փաշինյանի ասուլիսին՝ նշելով.
 
«Վարչապետ կոչվածի ֆեյսբուքյան «անկեղծ» զրույցի մասին.
 
Բնութագիրը նույնն է, ինչպես սրա նախորդ բոլոր «անկեղծ» զրույցները. Անբովանդակ բառակույտ՝ համեմված ցանկացած բանական մարդու մոտ սրտխառնոց եւ նողկանք առաջացնող կեղծ, սրտաճմլիկ զեղումներով ու խոստովանություններով: Կարճ ասաց՝ փողոցային մակարդակի հերթական թատրոն-թամաշա, որի տողատակերում, սակայն, թաքնված էր Հայաստանի, Արցախի եւ, ընդհանրապես, հայ ժողովրդի ապագայի համար չափազանց վտանգավոր եւ չարագույժ մեսիջներ:
 
Չգիտեմ ձեզ մոտ ոնց, բայց ինձ մոտ մերօրյա գորշ իրականությունն արդեն անտանելի է դարձել: Դժվար է /ավելի ստույգ՝ անհնար է/ համակերպվել այն իրողության հետ, որ Հայրենիքի եւ մի ողջ ազգի համար ճակատագրական որոշումները կայացնում եւ իրականացնում են Չմարդիկ, որոնք բառի բուն իմաստով պատահականություններ են: Որոնք չեն կրում որեւէ արժեհամակարգ եւ, որոնց հակացուցված է բարոյականությունը, մարդկային ինքնասիրությունն ու արժանապատվությունը:
 
Կարծում եմ՝ արժանապատվություն ունեցող ցանկացած հայ մարդու համար չկա ավելի նվաստացուցիչ երեւույթ, քան այս իշխանության գոյությունը, որը նպատակաուղղված երկրին ու ազգին տանում է դեպի վերջնական կործանում:
 
Հ.Գ. Այս անհող-անհայրենիքների տեսակի բնութագիրը լավագույնս տվել է Մեծն Եղիշե Չարենցն իր «Խոհ» բանաստեղծությունում, հեռավոր 1936թ.-ին:
 
... Անհուն ցավերով երեկ ծնանված
Որդիները քո՝ գանձերիդ հանդեպ
Շարժում են խոզի մռութ լոկ քնած՝
Անցյալիդ բեղուն բերքին անտարբեր…
Սիրում են նոքա լափել հանգիստ
Հաճույքից ճոճել վզերը ճարպոտ –
Եվ ճարպակալած կոկորդով գոռալ.
«Կեցցե՛ մեզ կոխող ամեն օտար ոտք»։
Ե՛վ բիրտ, ե՛ւ գռեհ, եւ հոռի է քո
Բերքը՝ քո ցամաք կողերից ծնած, —
Էլ ինչո՞ւ ես դու, երկիր իմ, դժգոհ
Բիրտ սերունդներից քո կաթով սնած…
Սիրում են նոքա եռանդով խոզի
Կողերիդ վերջին հյութերը քամել, —
Եվ թքել ապա զառամ երեսիդ
Որ չես ծնանում ե՛ւ հեշտ ե՛ւ համեղ
Անհատների կեր, որպես մի Եդեմ,-
Որ խժռեն նոքա, հավիտյան ուտեն…
…………………………………………………………
Օ՜, քստմնելի, խոզային սերունդ,
Հտպիտ ժառանգորդ անզուգական հոր, —
Այն ո՞ր երջանիկ ժողովուրդն է, որ
Դարեր ու դարեր քրտինքով եռուն,
Անլուր տքնությամբ, եռանդով, արյամբ
Չի բեղմնավորել իր հողն հայրենի,–
Այլ խժռել է լոկ, անգամ հայրերի
Սերմանած վերջին ծաղիկը բուրյան։