Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ադրբեջանական մամուլն արձագանքել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի` երեկ Երևանում կայացած մամուլի ասուլիսին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ինքը` բլոգերը:
Նա նշել է, որ հետաքրքրությամբ սպասել է հիմար ԶԼՄ-ների արձագանքին, և ահա նրանք գրել են, որ ինքը 2016-ին անօրինական կերպով այցելել է ՀՀ և ներկայումս ցանկանում է այցելել Ղարաբաղ` սադրանքի համար, և եզրափակում են միտքը, թե ՀՀ այցի և ՄԻԵԴ-ում բողոքի համար ինքը կարող է կյանքի մնացած մասը բանտում անցկացնել, քանի որ նրանց համբերությունն անսահման չէ:
Ըստ Լապշինի` ամենածիծաղելին այն է, որ 2016-ին ինքը չի եղել ՀՀ-ում, ոչ էլ` Արցախում, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ բաց տեքստով ասել է, որ մտադիր չէ այցելել այնտեղ:
Նա նշում է, որ Մինսկում ձերբակալության ու Բաքվի բանտում անցկացրած ամբողջ ընթացքում ադրբեջանական իշխանությունները պնդում էին, որ ձերբակալել ու կալանավորել են իրեն 2011-ին Արցախ այցելելու համար, իսկ այժմ, կարծես, փոխում են «ցուցմունքը»` նշելով, որ ձերբակալվում է «զրպարտության» համար: