կարևոր
607 դիտում, 2 ժամ առաջ - 2025-02-05 09:46
Հասարակություն

Դասական Սփյուռքից և համայնքից որևէ հանրային դեմք չի եղել. ովքե՞ր են եղել Վաշինգտոնում Փաշինյանի հետ հանդիպողները

Դասական Սփյուռքից և համայնքից որևէ հանրային դեմք չի եղել. ովքե՞ր են եղել Վաշինգտոնում Փաշինյանի հետ հանդիպողները

Կանադայի հայ համայնքից Արմինե Մուքոյանն անդրադարձել է Փաշինյանի վաշինգտոնյան հանդիպմանը, մասնավորապես այն հարցին, թե իրականում ովքեր են եղել հանդիպման մասնակիցները։

«Բոլորիդ ուշադրությանը հանձնեմ։

Ես չէի կարող չհասկանալ Վաշինգտոնում դրան ոտնկայս ծափողները ովքեր են եղել։ Ինձ մասնավորապես կարևոր էր հասկանալ` արդյո՞ք դասական սփյուռքը, որպես հայ համայնք, ներկա է եղել.

Ուրեմն.

Դասական Սփյուռքից և առհասարակ համայնքից այնտեղ որևէ հանրային դեմք չի եղել։

Եղել են դեսպանատան աշխատակիցները, դեսպանատան շուրջը քծնող հայաստանցիներ (հայաստանցիների այս տեսակը ամեն տեղ է ու լիքն են, հոգս չէ եթե կնեղանաք)

Եղել են Էջմիածնական թևից նիկոլականներ, պոլսահայեր (առանձին դեպք են),

ՊետՔարտուղարութեան այս կամ այն կառույցի պաշտոնյաներ։

Այսինքն, այնտեղ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ ՉԻ ԵՂԵԼ!!!»։