կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-21 11:37
Հասարակություն

Կուտակումներ. ամենուր նոր և լայնամասշտաբ պատերազմի շունչն է զգացվում

Կուտակումներ. ամենուր նոր և լայնամասշտաբ  պատերազմի շունչն է զգացվում
Դավին՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր
 
Հայաստանի սահմաններին՝ Սյունիքի հատվածում, կուտակվում են թուրք-ադրբեջանական զորքեր ու զինտեխնիկա։ Նույնը՝ Նախիջևանի կողմից։
 
Ամենուր նոր և լայնամասշտաբ պատերազի շունչն է զգացվում։
 
Կառավարությունը չտեսնելու է տալիս, իսկ Ազգային ժողովը նորանոր թամաշաներ է բեմադրում։ Ինչպես, օրինակ, «Սնդիկ-նամե»-ն կամ հակառուսական շոուները։
 
Զվարթնոց օդանավակայանում երկրից փախչողների հերթերը օրեցօր ահագնանում են։
 
Այս վիճակն էր 1918-ին՝ Սարդարապատի ճակատամարտի նախօրեին, երբ փախստականների քարավանի մի ծայրը Երևանում էր, մյուսը՝ Հյուսիսային Կովկասում։
 
Բայց 1918—ին կար Երևանի Ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի ղեկավարությամբ և Դրոյի ու Սիլիկյանի գործակցությամբ։
 
Սակայն այսօր երկիրը ղեկավարում է ժողովրդի մեջ դավաճան հռչակված մի միջակ լրագրող, որի նշանակած՝ նախկին քրեական հանցագործ, վերջերս՝ ասֆալտ փռող պաշտպանության նախարարը կարծես դեռևս «նոր գործին» չի անցել։
 
ՀԳ։ Իսկ հայ քաղքենին մահաբեր թմբիրի մեջ է՝ դավին՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր։
 
Հայկազուն Ալվրցյան
 
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն,
բանասիրական գիտությունների դոկտոր